Արդյոք Արևմուտքը փոշմանե՞լ է
https://parstoday.ir/hy/news/iran-i201796-Արդյոք_Արևմուտքը_փոշմանե_լ_է
Իրանի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումների փոփոխությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը ցանկություն ունի շարունակել դիվանագիտության ուղին, որին խոչընդոտեցին անցած տարի աշնանն Իրանում տեղի ունեցած անկարգությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2023 11:09 Asia/Tehran
  • Արդյոք Արևմուտքը փոշմանե՞լ է

Իրանի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումների փոփոխությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը ցանկություն ունի շարունակել դիվանագիտության ուղին, որին խոչընդոտեցին անցած տարի աշնանն Իրանում տեղի ունեցած անկարգությունները:

Mashreq-ի փոխանցմամբ՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, վերջին ամիսներին Արևմտյան Ասիայում աշխարհաքաղաքական զարգացումները խախտել են  Արևմուտքի հավասարումները։ Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ իրականացված Եվրոպայի և ԱՄՆ-ի թանկարժեք իրանաֆոբիայի նախագիծը ձախողվել է  և հահեղափոխական խմբերին լիովին աջակցելուց հետո, Արևմուտքն այլևս չի ցանկանում շարունակել այս որղին:

Արևմուտքն ափսոսւմ է տեղի ունեցածի համար, սակայն Իրանի հետ բանակցությունների վերջին փուլից հետո հավասարումների տեսարանը փոխվել է: Պատժամիջոցների վերացման ութերորդ փուլի բանակցությունների ավարտին և  վճռական փուլին մոտենալուն զուգահեռ, Բրիտանական կառավարությունը երկու դիվանագիտական հանդիպում է անցկացրել Յոթնյակի խմբի և Պարսից ծոցին սահմանակից արաբական երկրների  ԱԳ նախարարների մակարդակով, որպեսզի մեծացնի բանակցային սենյակում Իրանից ակնկալվող պահանջները:

Բայց այս լծակն արդեն անարդյունք է և Արևմտյան Ասիայում Իրանի օգտին աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը, Սիոնիստական ռեժիմի և մուսուլմանական երկրների հարաբերությունների կարգավորման նախագծի հիմքերի թուլացման հետ մեկտեղ, խաթարել է արևմտյան երկրների մտքերը: Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերականգնման ձախողման մասին խոսող եվրոպացիների ու Սպիտակ տան հաշվարկները սխալ են դուրս եկել և անհանգստացրել են հատկապես սիոնիստներին։