Ռայիսիի և Պուտինի հեռախոսազրույցը Ռուսաստանում վերջին զարգացումների մասին
Ռուսաստանում օրեր առաջ տեղի ունեցած ապստամբությունից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս հեռախոսազրույցում Իրանի նախագահը հայտարարեց իր լիակատար աջակցությունը Ռուսաստանի կառավարության գործողություններին՝ այդ երկրում հունիսի 24-ի իրադարձությունների վերաբերյալ (Վագներ խմբավորման զինված ապստամբություն):
Իրավիճակը Ռուսաստանում սրվեց ուրբաթ գիշեր, երբ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը խմբավորման ճամբարի վրա մահացու հրթիռային հարձակման մեջ և խոստացավ պատասխան հարված հասցնել: Մեղադրանք, որը մերժվել է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից:
Վագների գործողությունն ավարտվեց Բելառուսի նախագահի միջնորդությամբ: Պրիգոժինը համաձայնեց դադարեցնել առաջխաղացումը դեպի Մոսկվա և դուրս բերել իր ուժերը՝ անվտանգության երաշխիքների դիմաց։