Իրանից դեպի Եվրասիա արտահանման ծավալն աճել է 70 տոկոսով
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է.-« Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքմամբ նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատությամբ՝ այս տարվա (իրանական 1402 թ.) առաջին երկու ամիսներին Իրանի արտահանումն դեպի այդ երկրներ աճել է 70 տոկոսով»:
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրեն`Ռահմաթոլլահ Խորմալին անդրադառնալով ոչ նավթային ապրանքների արտահանման զարգացման համար Կենտրոնական Ասիայի երկրների 180 միլիոնանոց շուկային, և Իրանի հետ նրանց քաղաքա-տնտեսական մերձեցմանը, հայտնել է Թեհրանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների բացառիկ ցուցահանդեսի երկրորդ շրջանի կայացման մասին:
«Այս ցուցահանդեսը կանցկացվի Թեհրանում դեկտեմբերի 4-ից 7-ը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պաշտոնյաների և ընկերությունների մասնակցությամբ», ասել է նա։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է.-«Հաշվի առնելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների, և Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կարևորությունը, ինչպես նաև այդ երկրների հետ Իրանի առևտրային փոխանակումների ավելացման կարևորությունը՝ ցուցահանդեսի այս շրջանում,այդ երկրների պաշտոնյաներն ու ընկերությունները. հրավիրված են մասնակցելու ցուցահանդեսին և կազմակերպելու գործարար համաժողովներ»:
Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ դարպաս: