Ռայիսի.Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության Կովկասում
Հունիս 26, 2023 14:35 Asia/Tehran
ԻԻՀ նախագահ Այաթոլլահ Ռայիսին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է,-«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության ճանապարհին»։
Իրանի նախագահն ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության Կովկասում»։
ՀՀ վարչապետը մանրամասն զեկույց է ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության հետ խաղաղ բանակցությունների գործընթացի վերաբերյալ։