ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում
https://parstoday.ir/hy/news/iran-i202062-ԱՄՆ_ն_պետք_է_պատասխանատվության_ենթարկվի_միջազգային_դատարանում
Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի անդամն ասաց որ այժմ եկել է ժամանակը,որպեսզի արդար դատավարությամբ ԱՄՆ-ն պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 27, 2023 13:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում

Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի անդամն ասաց որ այժմ եկել է ժամանակը,որպեսզի արդար դատավարությամբ ԱՄՆ-ն պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում:

Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի իրավաբան անդամ Աբբաս Ալի Քադխոդային ամերիկյան մարդու իրավունքների վերընթերցման և բացահայտման երկրորդ միջազգային համաժողովում հայտարարեց. «ԱՄՆ-ի կառավարության գործունեությունը պարզ է, և մի կողմից՝ մարդու իրավունքների պարտավորությունները, որոնք փաստաթղթերի տեսքով են, հայտնի են մարդու իրավունքները կարգավորող սկզբունքներն ու կանոնները, և պարզ են իրավապաշտպան կազմակերպությունների և պաշտպանների պահանջները»։

Քադխոդաին պարզաբանց որ Ամերիկայում որոշ ամերիկացի փորձագետներ բողոքել են Աֆղանստանում այդ երկրի հանցագործությունները, հատկապես Գուանտանամոյի բանտի և նրա բանտարկյալների միջնադարյան խոշտանգումներիը։

Քադխոդաին նշեց որ ամերիկացի իրավաբանները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ն, որպես մարդու իրավունքների պահանջատեր, խախտում է մարդու հիմնական իրավունքները։

Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի այս իրավաբան անդամն ընդգծելով, որ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են մարդու իրավունքների չափանիշներին  հայտարարեց,-«Երբ մարդու կյանքին առնչվող ապրանքը հայտնվել է պատժամիջոցների տակ  և խախտվել է մարդկանց առողջության իրավունքը,ապա այս դեպքում  խախտվել   է  նաև մարդու իրավունքների սկզբունքներն ու կանոնները»։