Մեկնարկում են Թավրիզից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները
https://parstoday.ir/hy/news/iran-i202068-Մեկնարկում_են_Թավրիզից_Երևան_և_հակառակ_ուղղությամբ_չվերթները
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրենն ասաց. ««Ասաջեթ» ավիաընկերությունը Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայանից սկսել է թռիչքներ իրականացնել Իրանի Թավրիզ քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան և հակառակ ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 14:27 Asia/Tehran
  • Մեկնարկում են Թավրիզից Երևան  և հակառակ ուղղությամբ չվերթները

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրենն ասաց. ««Ասաջեթ» ավիաընկերությունը Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայանից սկսել է թռիչքներ իրականացնել Իրանի Թավրիզ քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան և հակառակ ուղղությամբ:

Ռամին Ազարին երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հավելեց. «Այս չվերթը Թավրիզից Երևան մեկնում է տեղական ժամանակով ժամը 7:30-ին երկուշաբթի և հինգշաբթի օրերին և վերադառնում է Թավրիզի օդանավակայան առավոտյան ժամը 10:30-ին: «FLY ONE ARMENIA» ավիաընկերությունը երեքշաբթի (այսօր) սկսել է իր ուղիղ չվերթները Երևան-Թեհրան ուղղությամբ:

Մոտ երեք շաբաթ առաջ «FLY ONE ARMENIA» ավիաընկերությունը սկսեց Երևան-Թեհրան ուղիղ չվերթերը:

Fly One Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը կարևորելով  երկու երկրների միջև թռիչքների ավելացման ազդեցությունը տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում, հայտարարեց. «Ուղիղ թռիչքը կմեծացնի հաղորդակցության և ներդրումային հնարավորությունները և կբարձրացնի զբոսաշրջության ոլորտի կարողությունները»։

Fly One Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահն Իրանում այս ընկերության թռիչքների հեռանկարների մասին ասաց. «Թռիչքների քանակի ավելացումը, թռիչքների ուղղությունների ավելացումը կամ նույնիսկ Թեհրանն ու Երևանը տարածաշրջանում կապի կենտրոնների (հանգույցների) վերածելը այն տարբերակներից են, որոնք կարել է   քննարկել ապագայում»։