Իրանի տրանսպորտի նախարար. Իրանի տարանցիկ ցանցը նավթի պես եկամտաբեր է
https://parstoday.ir/hy/news/iran-i202072-Իրանի_տրանսպորտի_նախարար._Իրանի_տարանցիկ_ցանցը_նավթի_պես_եկամտաբեր_է
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Իրանը լոգիստիկայի և տարանցման հնարավորությունների երկիր է, և տարանցիկ ցանցը, միջանցքը, ճանապարհը և երկաթուղին կարող են երկրի համար բերել հարստություն և եկամուտ այնքան, որքան նավթը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 15:11 Asia/Tehran
  • Իրանի տրանսպորտի նախարար. Իրանի տարանցիկ ցանցը նավթի պես եկամտաբեր է

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Իրանը լոգիստիկայի և տարանցման հնարավորությունների երկիր է, և տարանցիկ ցանցը, միջանցքը, ճանապարհը և երկաթուղին կարող են երկրի համար բերել հարստություն և եկամուտ այնքան, որքան նավթը»:

 

Երեքշաբթի օրը Մեհրդադ Բազրփաշը Սպահան նահանգում ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերի ներկայացման արարողության ժամանակ հավելել է.-«Այս ցանցի գոյությունը հսկայական կապիտալ կբերի երկրին  և ապագա սերունդներին և կբարձրացնի իսլամական համակարգի քաղաքական հզորությունը»։

Բազրփաշը հավելել է.- «Երկրի ճանապարհների սպասարկման և տրանսպորտային կազմակերպությունում իրականացվում է ճանապարհների որակի բարելավման հարվածային ծրագիր, և այդ նպատակով Իրանի գլխավոր ճանապարհներին 200  խումբ է կազմվել»։

Իրանն այն երկրներից է, որն ամենաշատ հարեւաններն ունի։  Հաշվի առնելով  ցամաքային և ջրային սահմանները,  15 երկրներ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային կամ ջրային սահմաններով հարևան են,ընդորում այս թվով երկրների առկայությունը, ինչպես նաև Կասպից ծովի ափ  և Կենտրոնական Ասիայի և Կովկասի հյուսիսային սահմաններ հասանելիությունը, և  Պարսից ծոցի ռազմավարական ափեր, Հորմուզի նեղուց  և հարավային հատվածում Մոքրանի  ափեր հասանելիությունը եզակի առավելություններ են,որոնք պատճառ են դարձել,որ Իրանն այլ երկրների համեմատ եզակի դիրք ունենա համաշխարհային աշխարհագրական քարտեզի  վրա»:

Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքը հաղորդակցության կարևորագույն անցուղիներից է, որը ստեղծվել է երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի նախաձեռնությամբ, այնուհետև ընդունելով 11 այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Օմանը, Սիրիան և Բուլղարիան ապացուցվել է, որպես այլընտրանքային և հուսալի ճանապարհ։

Այս անցուղին Ասիայի և Եվրոպայի միջև ամենակարևոր առևտրային կապն է, որն ավանդական ճանապարհների համեմատությամբ տարածության ու ժամանակի առումով 40 տոկոսով ավելի կարճ է ,իսկ 30 տոկոսով ավելի էժան:  Հյուսիս-Հարավ միջանցքը Կենտրոնական Ասիայի կարևոր տարանցիկ երթուղիներից մեկն է, և այս միջանցքի երթուղու վրա գտնվող երկրները միություն ստեղծելով և համակողմանի մրցակցության մեջ համագործակցության պայմանագրեր կնքելով, զարգացնում և սարքավորում են իրենց նավահանգիստները, ճանապարհները, տերմինալները և երկաթուղային երթուղիները։