Ռայիսի. Իրանը և Կատարը լավ կարողություններ ունեն համագործակցությունն ընդլայնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i202074-Ռայիսի._Իրանը_և_Կատարը_լավ_կարողություններ_ունեն_համագործակցությունն_ընդլայնելու_համար
ԻԻՀ նախագահը Կատարի Էմիրի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանը և Կատարը լավ կարողություններ ունեն միմյանց հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ընդլայնելու համար։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 27, 2023 15:21 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը և Կատարը լավ կարողություններ ունեն համագործակցությունն ընդլայնելու համար

ԻԻՀ նախագահը Կատարի Էմիրի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանը և Կատարը լավ կարողություններ ունեն միմյանց հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ընդլայնելու համար։

ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, շնորհավորել է նրան ու Կատարի ժողովրդին Ղորբան տոնի  առթիվ և ընդգծել է, որ ԻԻՀ մշտապես շեշտը դրել է Կատարի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման և համագործակցության ընդլայնման վրա»։

Ռայիսին շնորհակալություն է հայտնել Կատարի Էմիրին և վարչապետին՝ ԻԻՀ հետ համատեղ ծրագրերն ու պայմանավորվածությունները խթանելուն ուղղված ջանքերի համար և հավելել, որ Իրանը երկկողմ փոխգործակցության զարգացումը դիտարկում է որպես երկկողմ  տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը ամրապնդելու միջոց։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին իր ամենաջերմ շնորհավորանքն է հայտնել Իրանի նախագահին և ժողովրդին Ղորբան տոնի կապակցությամբ և հայտարարել է իր երկրի պատրաստակամությունը մեծացնելու տնտեսական համագործակցությունն ու ներդրումները և ասել,- «Հաշվի առնելով լավ քննարկումներն ու խորհրդակցությունները, որոնք արվել են հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ մենք պատրաստ ենք մոտ ապագայում տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով անցկացնել»։

Իրանի և Կատարի հարաբերությունները Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կայուն և բարեկամական հարաբերություններից են, որոնք ավելի քիչ վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։

Իրան-Կատար հարաբերությունների խաղաղ և բարեկամական բնույթը պայմանավորված է միմյանց դրական ըմբռնմամբ և արտաքին քաղաքականության մեջ նրանց վարքագծով: