Այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցն է
Այսօր Իրանի «Իսլամական Հանրապետություն» կուսակցության Թեհրանի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի տարելիցն է:
1981թ հունիսի 28-ին Իրանի «Իսլամական Հանրապետություն» կուսակցության Թեհհրանի գրասենյակի սրահում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով նահատակվեցին Գերագույն դատարանի ղեկավար այաթոլլա Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնի Բեհեշթին և 72 քաղաքական գործիչներ (չորս նախարար, 12 փոխնախարար և մոտ 30 պատգամավոր):
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունցած այս աբակչությունը կազմակերպվել էր Թեհրանի Աբու Դար մզկիթում իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի դեմ մահափորձից մեկ օր անց:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, այս ահաբեկչական գործողության տարելիցի կապակցությամբ ուղերձում ընդգծել է, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումն այժմ ավելի շատ վտանգի տակ է, քան անցյալում, հավելելէվ. «Այս խմբավորման ճակատագիրը դաս պետք է լինի ընդդիմադիրների համար, ովքեր երես են թեքել իրենց ազգից ու հայրենիքից և ուրախ են աջակցել Իրանի ժողովրդի թշնամիներին»։
Գեներալ-մայոր Բաղերին հավելել է. «Հունիսի 28-ճ-ը կարող է համարվել ճնշված ժողովրդի խորհրդանիշ, որի միակ հանցանքը անկախությունն էր և օտարների տիրապետությունից հրաժարվելը: Ցավալի էր միջազգային իրավապաշտպան կառույցների մահացու լռությունն այս երկու հակամարդկային գործողությունների կապակցությամբ»: