Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը
(last modified Wed, 28 Jun 2023 16:08:46 GMT )
Հունիս 28, 2023 19:38 Asia/Tehran
  • Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը

Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը։

Վերջիններս քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային իրավիճակը։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը հրավիրել է ՌԴ պաշտպանության նախարարին այցելել Իրան։