Իրանի ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i202190-Իրանի_ոստիկանության_և_Ռուսաստանի_ազգային_գվարդիայի_միջև_համագործակցության_հուշագիր_է_ստորագրվել
ԻԻՀ իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարը և Ռուսաստանի ազգային գվարդիայի հրամանատարը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության մասին  հուշագիր՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 12:57 Asia/Tehran
  • Իրանի ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԻԻՀ իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարը և Ռուսաստանի ազգային գվարդիայի հրամանատարը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության մասին  հուշագիր՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով։

Ինչպես հաղորդում  է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը, ԻԻՀ իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը,որ ՌԴ ազգային գվարդիայի պաշտոնական հրավերով այցելել է այդ երկիր, իր այցի երկրորդ օրը, հունիսի 28-ին հանդիպել ու բանակցել է ՌԴ ազգային գվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովի հետ: 

Այս բանակցությունների ավարտին Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև երկարաժամկետ համագործակցության մասին հուշագիրը ստորագրել են  բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը  և գեներալ Վիկտոր Զոլոտովը: 

 

Հուշագրի առանցքներներից  են՝ անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և անապահովություն ստեղծող գործոնների դեմ պայքարի փորձի փոխանակումը:

Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը, Մոսկվա կատարած այցի շրջանակներում ներկա գտնվելով Ռուսաստանի ազգային գվարդիայի հրամանատարության կենտրոնական մասնաշենքում, այցելել է Մոսկվայի ազգային գվարդիայի թանգարանի տարբեր բաժիններ։

Գեներալ Ռադանը չորեքշաբթի օրը  հանդիպել է   ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են անվտանգության և իրավապահ ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը։

Այս հանդիպման ժամանակ  գեներալ Ահմադ Ռեզա  Ռադանը և Նիկոլայ Պատրուշևը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենք ու զինամթերքի մաքսանենգության   և   կազմակերպված հանցավորության դեմ պայքարում  և  անվտանգության ու իրավապահ  այլ ոլորտներում։

Գեներալ Ռադանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ազգային գվարդիայի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա: