Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել ԻԻՀ բողոքն ընդդեմ Ղուրանի անարգման:
Չորեքշաբթի օրը Շվեդիայում ոստիկանության թույլտվությամբ կայացած ակցիայի ժամանակ, որը տեղի է ունեցել Ստոկհոլմի մզկիթի մոտ, ակցիայի մասնակիցներն այրել են Ղուրանի օրինակը՝ բողոքի մեծ ալիք բարձրացնելով ամբողջ աշխարհում:
ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը, դատապարտելով այս գործողությունը և իսլամական ամենակարևոր սրբությունների անարգանքը, դատապարտել է այս կապակցությամբ Շվեդիայի կառավարության լռությունն ու պասիվությունը, նշելով, որ դա ավելի համարձակ է դարձնում մարդու իրավունքների հիմնական և ակնհայտ սկզբունքներից մեկի՝ կրոնական արժեքների հարգման սկզբունքը խախտողներին:
Նա նշել է, որ այս օրերին, երբ մուսուլմանները մեկնում են հաջի ուխտագնացության և տոնում մուսուլմանական ամենակարևոր տոներից մեկը, խոսքի ազատության պատրվակով նրանց սրբությունները վիրավորելը միայն ատելություն տարածելու և բռնության կոչերի պատճառ է դառնում:
Նշելով, որ Շվեդիայում տեղի ունեցածն աննախադեպ չէ, ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանն այս կապակցությամբ իր բողոքը նախկինում նույնպես հայտնել է շվեդական կողմին և եթե այդ երկրի իշխանությունները ձեռնարկեին համապատասխան քայլեր, Ղուրանը պղծելու ակցիան չէր կրկնվի:
Նա հավելել է, որ ինչպես ամբողջ իսլամական աշխարհը, Իրանը նույնպես չի հանդուրժում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, հավելելով, որ Շվեդիայի կառավարությունից ակնկալվում է կատարել իր պարտականությունը` կանխելու մուսուլմանների հոգևոր և կրոնական արժեքները վիրավորող գորոծղությունների կրկնությունը:
Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշել է, որ իր երկրի կառավարությունը դեմ է իսլամաֆոբիայի ցանկացած դրսևորման և Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի Ստոկհոլմին:
Արձագանքելով այս ակցիային, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Twitter-ում գրել է. «Ողջ իսլամական աշխարհը խստորեն դատապարտում է սուրբ գրքերի և Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը»:
Նա հավելել է. «Ժողովրդավարության և խոսքի ազատության պատրվակով իրականացվող նմանատիպ քայլերը միայն խրախուսում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը։ Եվ դրա հետևանքներին առաջին հերթին ականատես է լինելու Արևմուտքը»: