Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի նոր դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i202214-Մեհդի_Սոբհանին_նշանակվել_է_Հայաստանում_Իրանի_նոր_դեսպան
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին, մի շարք այլ երկրների նորանշանակ դեսպանների հետ միասին, հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2023 08:07 Asia/Tehran
  • Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի նոր դեսպան

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին, մի շարք այլ երկրների նորանշանակ դեսպանների հետ միասին, հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Սոբհանին նախկինում եղել է Սիրիայում ԻԻՀ դեսպան, զբաղեցրել է ԱԳՆ ռազմավարական պլանավորման և մոնիտորինգի գրասենյակի գլխավոր տնօրենի պաշտոնը, եղել է Պակիստանի Կարաչի քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոս, ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Ասիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Թուրքմենստանում և Ուկրաինայում Իրանի փոխդեսպան։ Սոբհանին միջազգային հարաբերությունների դոկտորի կոչում է ստացել Թեհրանի համալսարանում և մասնակցել է Իրան-Իրաք  պատերազմին:

Երևանում ԻԻՀ նախկին դեպսան Աբբաս Բադախշան Զոհուրին, օրերս հրաժեշտի հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնյաների հետ:

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպմանը նշել է, որ տարբեր երկրներում Իրանի նորանշանակ դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ վերջին հանդիպման ժամանակ, հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին հանգամանորեն ներկայացրել է արժանապատվության, նպատակահարմարության ու խելամտության սկզբունքի վրա հիմնված լուծումներ գտնելու ուղիները և հավելել. «Դեսպաններից ակնկալվում է, որ իրենց աշխատանքում կհետևեն առաջնորդի նշած սկզբունքներին»:

Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Քուվեյթում, Հայաստանում, Թուրքիայում, Մավրիտանիայում, Ղրղզստանում, Բոլիվիայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում և Շվեդիայում ԻԻՀ նորանշանակ դեսպանների հետ հանդիպմանը, Ռայիսին նշել է, որ Իրանը վերոնշյալ երկրների հետ համագործակցության լայն հնարավորություններ ունի, հավելելով. «Օգտագործեք ձեր բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ կայուն տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնմանը»:

Նշելով, որ Իրանի կառավարության աշխատանքը ուղղված է արտաքին քաղաքականության հավասարակշռության վերականգնմանը, և ընդգծելով հարևան, բարեկամ և դաշնակից երկրների հետ հարաբերությունները զարգացնելու կարևորությունն Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի երկրի ազգային հզորության բարձրացմանը, և այդ նպատակի համար պետք է կիրառել ակտիվ և խելացի դիվանագիտություն»։

ԻԻՀ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է լավագույնս օգտագործել տարածաշրջանային կազմակերպությունների և միությունների կարողությունները, որոնց անդամակցում են Իրանը և վերոնշյալ երկրները՝ համագործակցությունն ու հարաբերություններն ընդլայնելու համար։