Համադանի լիթիումի հանքավայրի հայտնաբերումը փոխեց Իրանի կարգավիճակը
https://parstoday.ir/hy/news/iran-i202218-Համադանի_լիթիումի_հանքավայրի_հայտնաբերումը_փոխեց_Իրանի_կարգավիճակը
Վերջերս Իրանը հայտարարեց, որ Համադան քաղաքի արևմուտքում հայտնաբերել է լիթիումի մեծ հանք, որի շնորհիվ երկիրն առաջիկայում կդառնա աշխարհում լիթիումի կարևորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը։ Այս բացահայտումը մտահոգություններ առաջացրեց Արևմուտքում և Սիոնիստական ռեժիմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2023 08:14 Asia/Tehran
  • Համադանի լիթիումի հանքավայրի հայտնաբերումը փոխեց Իրանի կարգավիճակը

Վերջերս Իրանը հայտարարեց, որ Համադան քաղաքի արևմուտքում հայտնաբերել է լիթիումի մեծ հանք, որի շնորհիվ երկիրն առաջիկայում կդառնա աշխարհում լիթիումի կարևորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը։ Այս բացահայտումը մտահոգություններ առաջացրեց Արևմուտքում և Սիոնիստական ռեժիմում:

Հարց  է առաջանում, թե ինչո՞ւ է Իրանում օգտակար հանածոների նոր հանքի բացահայտումն արժանանում նման մեծ արձագանքի:

Համեդանի լիթիումի հանքավայրն ունի ութուկես միլիոն տոննայի պաշար, որը Չիլիից հետո աշխարհում երկրորդն է լիթիումի հանքավայրում։ Աշխարհում հայտնաբերված լիթիումի հանքավայրերի պաշարները մինչ այժմ չեն գերազանցել 85 միլիոն տռոննան:  Եվ Իրանում նման քանակությամբ լիթիում պարունակող հանքավայրի հայտնաբերումը նշանակում է, որ այս հանքանյութի համաշխարհային պաշարի 10 տոկոսը գտնվում է Իրանում: Արգենտինան, Բոլիվիան և Չիլին ունեն լիթիումի համաշխարհային պաշարների 58%-ը։

Այս հանքանյութի շուկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանքանյութը նախապես գնված է և ներկայումս համաշխարհային շուկայում դրա ավելցուկ չկա։ Լատինական Ամերիկայի երկրներում գործում են մի քանի միջազգային կոնսեսիումներ՝  չինական, արևմտյան և տեղական ընկերությունների ներդրումներով, որոնք համարվում են նաև լիթիում գնող օտարերկրյա  ընկերություններ:

Այս հանքանյութը, որն անվանում են նաև սպիտակ ոսկի, օգտագործվում է արդյունաբերության շատ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, մարտկոցների արտադրությունը, արևային մարտկոցները, համակարգչային և բջջային արդյունաբերությունը:

Դեպի վառելիքի այլընտրանքային աղբյուրներ համաշխարհային շարժումը և այդ ոլորտում լիթիումի կիրառումը նույնպես պատճառ կռադնան, որ Իրանը հայտնվի աշխարհի ապագա արդյունաբերական զարգացումների կենտրոնում:

Բացի այդ,  մաքուր լիթիումի յուրաքանչյուր տոննան համաշխարհային շուկայում ներկայումս վաճառվում է 82 հազար դոլարով, ինչը կարող է հարուստ եկամուտ ապահովել Իրանի համար։

Աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ իսրայելցի Անատ Հոխբերգ Մարումը սիոնիստական Ma'ariv թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանում լիթիումի պաշարների հայտնաբերումը կարող է հանգեցնել տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության և Թեհրանին տալ աննախադեպ աշխարհաքաղաքական և տնտեսական դիրք:

Թերթը գրում է, որ այս հայտնագործությունն Իրանին աննախադեպ և հսկայական հնարավորություն է տալիս տնտեսության և էներգետիկայի ոլորտում, և պարզ է, որ թեև լիթիումի արդյունահանման որակն ու արժեքը հայտնի է, սակայն Իրանում համաշխարհային պաշարների մոտ մեկ տասներորդի առկայությունը երկիրը կդկվերածի աշխարհաքաղաքական կարևոր դերակատարի՝ համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ: