Համադանի լիթիումի հանքավայրի հայտնաբերումը փոխեց Իրանի կարգավիճակը
Վերջերս Իրանը հայտարարեց, որ Համադան քաղաքի արևմուտքում հայտնաբերել է լիթիումի մեծ հանք, որի շնորհիվ երկիրն առաջիկայում կդառնա աշխարհում լիթիումի կարևորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը։ Այս բացահայտումը մտահոգություններ առաջացրեց Արևմուտքում և Սիոնիստական ռեժիմում:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Իրանում օգտակար հանածոների նոր հանքի բացահայտումն արժանանում նման մեծ արձագանքի:
Համեդանի լիթիումի հանքավայրն ունի ութուկես միլիոն տոննայի պաշար, որը Չիլիից հետո աշխարհում երկրորդն է լիթիումի հանքավայրում։ Աշխարհում հայտնաբերված լիթիումի հանքավայրերի պաշարները մինչ այժմ չեն գերազանցել 85 միլիոն տռոննան: Եվ Իրանում նման քանակությամբ լիթիում պարունակող հանքավայրի հայտնաբերումը նշանակում է, որ այս հանքանյութի համաշխարհային պաշարի 10 տոկոսը գտնվում է Իրանում: Արգենտինան, Բոլիվիան և Չիլին ունեն լիթիումի համաշխարհային պաշարների 58%-ը։
Այս հանքանյութի շուկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանքանյութը նախապես գնված է և ներկայումս համաշխարհային շուկայում դրա ավելցուկ չկա։ Լատինական Ամերիկայի երկրներում գործում են մի քանի միջազգային կոնսեսիումներ՝ չինական, արևմտյան և տեղական ընկերությունների ներդրումներով, որոնք համարվում են նաև լիթիում գնող օտարերկրյա ընկերություններ:
Այս հանքանյութը, որն անվանում են նաև սպիտակ ոսկի, օգտագործվում է արդյունաբերության շատ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, մարտկոցների արտադրությունը, արևային մարտկոցները, համակարգչային և բջջային արդյունաբերությունը:
Դեպի վառելիքի այլընտրանքային աղբյուրներ համաշխարհային շարժումը և այդ ոլորտում լիթիումի կիրառումը նույնպես պատճառ կռադնան, որ Իրանը հայտնվի աշխարհի ապագա արդյունաբերական զարգացումների կենտրոնում:
Բացի այդ, մաքուր լիթիումի յուրաքանչյուր տոննան համաշխարհային շուկայում ներկայումս վաճառվում է 82 հազար դոլարով, ինչը կարող է հարուստ եկամուտ ապահովել Իրանի համար։
Աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ իսրայելցի Անատ Հոխբերգ Մարումը սիոնիստական Ma'ariv թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանում լիթիումի պաշարների հայտնաբերումը կարող է հանգեցնել տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության և Թեհրանին տալ աննախադեպ աշխարհաքաղաքական և տնտեսական դիրք:
Թերթը գրում է, որ այս հայտնագործությունն Իրանին աննախադեպ և հսկայական հնարավորություն է տալիս տնտեսության և էներգետիկայի ոլորտում, և պարզ է, որ թեև լիթիումի արդյունահանման որակն ու արժեքը հայտնի է, սակայն Իրանում համաշխարհային պաշարների մոտ մեկ տասներորդի առկայությունը երկիրը կդկվերածի աշխարհաքաղաքական կարևոր դերակատարի՝ համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ: