Հուլիս 02, 2023 16:33 Asia/Tehran
  • «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում Վելայաթին ասել է. Շատ կարևոր է Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը Իրանի Իսլամական Հանրապետության և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը կարևոր է գնահատել երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համար։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական՝ Ալի Աքբար Վելայաթին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների վերականգնումը շատ կարևոր է և Սաուդյան Արաբիայի ներկայությամբ տարածաշրջանային նոր հավասարում կստեղծի։
Նշելով, որ աստիճանաբար ձևավորվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, Վելայաթին հավելել է, որ Իրանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են ռազմավարական մակարդակի վրա, և որոշ հարցերում տարաձայնությունները դրա վրա բացասաբար չեն անդրադառնում:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին ասել է. «Ադրբեջանի  իշխանությունները պետք է գիտակցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների խորությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը»:

Պիտակ