Հունիս 07, 2023 11:31 Asia/Tehran

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում եգիպտացի լրագրողների և մամուլի աշխատակիցների հավաքի ժամանակ հրկիզվել է Սիոնիստական ռեժիմի դրոշը։

Երկուշաբթի երեկոյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հավաքված եգիպտացի լրագրողները այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը՝ վանկարկելով կարգախոսներ, դրվատել են եգիպտացի զինվոր «Մուհամեդ Սալահ»-ի հակասիոնիստական գործողությունը և դատապարտել բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը:
Այս հավաքում եգիպտացի լրագրողներն ու մամուլի ոլորտում աշխատողները նույնպես պահանջել են աջակցություն պաղեստինցիներին և Պաղեստինի ազատագրմանը։
Անցած շաբաթ օրը եգիպտացի զինվոր «Մուհամեդ Սալահը» օկուպացված Պաղեստինի հետ Եգիպտոսի սահմանին սպանեց երեք սիոնիստ զինվորի և վիրավորեց մի շարք ուրիշների, և ինքն էլ սպանվեց։
Նշենք, որ տասնյակ հազարավոր արաբ ակտիվիստներ սոցցանցերում բարձր են գնահատել եգիպտացի այս զինվորի սխրանքն ու արիությունը և նրան որակել որպես արաբների իսկական հպարտություն: Նրանք Մուհամմաեդ Սալահի արարքը համարեցին սիոնիստների դեմ դիմադրության շարժման կենդանության և օկուպացիայի մերժման նշան:

Պիտակ