Իրանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը կազմում է 12,7 միլիարդ դոլար
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության վիճակագրության համաձայն՝ Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 12,7 միլիարդ դոլարի։
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարի (1401 թվականին) Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության զգալի աճ է գրանցվել,որի ծավալը հասել է 12,7 միլիարդ դոլարի։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի և Թուրքիայի միջև ընդհանուր առևտուրն անցյալ տարի զգալիորեն աճել է 1400 թվականի համեմատ և դոլարի առումով, աճել է 19, իսկ ռիալի առումով 115 տոկոսով։
Հաղորդման համաձայն՝ Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության այս աճը պայմանավորված է ներկրվող և արտահանվող ապրանքների արժեքի աճով՝ ռիալի և արտարժույթի առումով: Իրանցի արտահանողները և թուրք առևտրականները դոլարային արժեքով 23-ով ավելացրել են Իրանից Թուրքիա արտահանման ծավալը:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անցած տարի Իրանը Թուրքիա է արտահանել շուրջ 7,5 միլիարդ դոլարի արժողությամբ տարբեր ապրանքներ՝ այս առեւտրային գործընկերոջը պահելով նույն երրորդ տեղում։
Անցյալ տարի 1400 թ.-ի համեմատ 15 տոկոսով աճել է նաև Իրանի ներմուծումը Թուրքիայից։
1400 թվականին Իրանը Թուրքիայից ներմուծել է նաեւ մոտ 5.2 միլիարդ դոլարի տարբեր ապրանքներ։