Հուլիսի 7-ին նշվում է Ղադիր Խոմ տոնը
Հուլիսի 7-ին մուսուլմանները նշում են Ղադիր Խոմ տոնը, որն իսլամական աշխարևհի ամենամեծ տոներցի մեկն է:
Ղադիր Խոմը Մեքքայի ու Մեդինայի միջև գտնվող տարածք է, որտեղ իսլամի մեծապատիվ մարգարեն Հաջի վերջին ուխտագնացության ժամանակ Էմամ Ալիին իրենից հետո աշխարհի շիաների առաջին էմամ ներկայացրեց:
Իսլամի մեծապատիվ մարգարեն Հաջի վերջին ուխտագնացությունից վերադառնալիս այդ ուխտագնացությանը մասնակցած բոլոր մուսուլմաններին հավաքեց Ղադիր Խոմ կոչվող վայրում և այդտեղ Էմամ Ալիին իր եղբայրը, կտակատարն ու Աստծո կողմից ընտրված իր տեղակալը հայտարարեց:
Իսլամի մեծապատիվ մարգարեն Ղադիր Խոմի կարևոր քարոզի ժամանակ ասաց. «Նա ում առաջնորդը ես եմ, Ալին նրա առաջնորդն է լինելու»:
ԻԻՀ ռադիո-Հեռուստատեսության կազմակերպությունը Ղադիր Խոմ բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր շիաներին, ինչպես նաև մյուս մուսուլմաններին և բոլոր ազատախոհներին: