Իրանն արձագանքել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցմանը
Արձագանքելով Ջենին ճամբարում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Արդյոք ԱՄՆ-ն և Եվրոպան Մարդու իրավունքների խորհրդից կպահանջե՞ն փաստահավաք հանձնաժողով ստեղծել»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին արձագանքելով Ջենինում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցմանը, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«12 նահատակ, 140 վիրավոր, ջրի և էլեկտրական ցանցերի լիակատար ոչնչացում, 300- տների ավերածություն և շուրջ 500 վնասված տներ, փողոցների ու խանութների ավերածություն և ... համարվում են Սիոնիստական բանակի կողմից Ջենին քաղաքի փախստականների ճամբարի դեմ իրականացված հարձակման հետևանքները»։
Քանանի Չաֆին հստակեցրել է,-«Արդյոք ԱՄՆ-ն և Եվրոպան Մարդու իրավունքների խորհրդից կպահանջե՞ն փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Երբե՛ք»:
Չնայած սիոնիստական բանակի կողմից Ջենին ճամբարի պաշարմանը և այս ճամբարում ապրող պաղեստինցիների բազմաթիվ տների ու հանրային գույքի ավերմանն ու ոչնչացմանը, շատ բնակիչներ, ուշադրություն չդարձնելով ճամբարը տարհանելու Իսրայելի ճնշումներին, հայտարարել են, որ պաղեստինցի երիտասարդ մարտիկների կողքին շարունակելու են պայքարը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ջենինում տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ նահատակվել է 13 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 140-ը։
Այդ ընթացքում տուժածներից 20-ի ֆիզիկական վիճակը գնահատվել է ծանր։