Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i202572-Թեհրանում_Մեծ_Բրիտանիայի_դեսպանատան_գործերի_ժամանակավոր_հավատարմատարը_կանչվել_է_ԱԳՆ
Ի պատասխան Լոնդոնի ապակառուցողական ու միջամոտղական գործողությունների, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Մարշը հրավիրվել է ԱԳՆ, որետղ հանդիպել է Արևմտյան Եվրոպայի գրասենյակի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 07:09 Asia/Tehran
  • Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ի պատասխան Լոնդոնի ապակառուցողական ու միջամոտղական գործողությունների, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Մարշը հրավիրվել է ԱԳՆ, որետղ հանդիպել է Արևմտյան Եվրոպայի գրասենյակի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադիի հետ:

Մաջիդ Նիլի Ահմադաբադին դատապարտելով բրիտանական իշխանությունների հակաիրանական հայտարարություններն ու դիրքորոշումները, նշել է, որ դրանք միջամտություն են ԻԻՀ ներքին գործերին, իսկ Թեհրանի դեմ այդ երկրի սահմանած  վերջին պատժամիջոցներն անօրինական են:

Նա նշել է. «Իրանցիները չեն մոռացել Մեծ Բրիտանիայում գործող ընդդիմադիր լրատվամիջոցների դերը Իրանում տեղի ունեցած անկարգությունները հրահրելու հարցում: Եվ զարմանալի է, որ Մեծ Բրիտանիան այդ կապակցությամբ պատասխանատու լինելու փոխարեն, շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Իրանի դեմ»:

Ահմադաբադին հավելել է. «Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ ենք տալիս, հաշվի առնել անցյալի փորձը և խուսափել Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական խմբավորումների  թակարդներն ընկնելուց: Բրիտանիայի ապակառուցողական մոտեցման շարունակումն անընդունելի է, և այն միանշանակ կարժանանա Իրանի համաչափ և արդյունավետ հակաքայլերին»։

Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ իրավիճակի ամսին տեղյակ կպահի իր երկրի պատկան իշխանություններին: