Մեկնաբանություն- Իրանի՝ «ոչ արևմտյան» արտաքին քաղաքականությունը. Միջազգային հարաբերությունների նոր հեռանկար
Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային կառույցների ոչ արևմտյան կարողությունների ամրապնդման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել ԻԻՀ դիրքերը նոր ուժային կառույցնում, այդ թվում՝ ՇՀԿ-ում և BRICS խմբում։
Թեև 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կապիտալիստական համակարգը փորձել է համակարգված կերպով կառավարել աշխարհը, նախագծելով աշխարհի քաղաքական, տնտեսական և ռազմական կառույցների աշխատանքը, սակայն աշխարհի մյուս հզոր երկրները, որոնք դուրս էին արևմտյան ճամբարից, չեն ենթարկվել այդ քաղաքականությանը:
Որպես օրինակ՝ Չմիավորման շարժումը ստեղծվեց Հնդկաստանի, Ինդոնեզիայի, նախկին Հարավսլավիայի և Եգիպտոսի կողմից, որոնք քաղաքականապես կախված չէին Սառը պատերազմից հետո հաստատված աշխարհակարգից և վարում էին ինքնուրույն քաղաքականություն:
Մեկ ուրիշ խումբ՝ BRICS-ը, որպես այլընտրանք G8-ին, ձևավորվեց տնտեսական զարգացում ապրող երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հնդկաստանի կողմից: Ավելի ուշ, խմբին միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
BRICS-ը փորձում է ներկայացնել համաշխարհային տնտեսության ապագան՝ ոչ արևմտյան երկրների կողմից: Հետևաբար խումբը հեռու է այնպիսի հասկացություններից, ինչպես՝ ազատ տնտեսությունը, հավատարմությունն ԱՀԿ սկզբունքներին, դոլարակենտրոն տնտեսական կարգը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և արևմտյան կողմնորոշում ունեցող այլ մեխանիզմներ և հաստատել սեփական տնտեսական օրենքները:
Ռուսաստանը BRICS-ի միակ անդամն է, որը միաժամանակ անդամակցում է G8-ին: Սկայն վերջին տարիներին, երբ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, BRICS-ի հետ աշխատանքը շարունակելու ՌԴ կամքը մեծացել է: Կարծես թե ամրապնդվում են նաև BRICS-ի հետ Իրանի մերձեցման հիմքերը, և ապագայում կարելի է ակնկալել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կմիանա խմբին, դառնալով դրա վեցերորդ անդամը:
Բոլոր մայրցամաքներում ոչ արևմտյան խոշոր երկրները գիտակցել են Արևմուտքի դեմ նոր ուժային կառույց ձևավորելու և ամերիկյան հեգեմոնիային վերջ դնելու կարևորությունն ու անխուսափելի անհրաժեշտությունը։ Դոլարը առևտրից հեռացնելու քաղաքականությունը, որը վերջին ամիսներին մեծ թափ ստացավ, այս կենսական և պատմական որոշման շրջանակում արված առաջին քայլն է։
Այս երկրները նաև հասկացել են վերոնշյալ ուժային բլոկի ձևավորման հարցում Իրրանի հնարավորություններն օգտագործելու կարևորությունը: ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ինչպես նաև BRICS-ի հանդիպմանն ԻԻՀ նախագահին ուղղված հրավերը վկայում են այն մասին, որ Իրանի դերի նկատմամբ ոչ արևմտյան երկրների մոտեցումը փոխվել է:
Այս հարցը շատ կարևոր և պատմական ձեռքբերում է, քանի որ առնվազն երկու դար տևած անկումից հետո, Իրանն իր հզորությանմբ ու կարողությանմբ, կրկին համաշխարհային կարևոր դերակատար է:
Ամեն դեպքում, Իրանի 13-րդ կառավարության վարած՝ «հայացք դեպի Արևելք» քաղաքականությունը մինչ այժմ հանգեցրել է այնպիսի կարևոր ձեռքբերումների, ինչպիսիք են տարածաշրջանային լարվածության թուլացումը, Իսլամական Հանրապետության միջազգային դերի ուժի բարձրացումը և ՀԳՀԾ-ի հարցի անտեսումը, որը նախկինում ներկայացվում էր որպես Իրանի արտաքին քաղաքականության բոլոր զարգացումների բանալի։
Եթե փորձենք արդար գնահատել, ապա Իրանի 13-րդ կառավարության վարած արտաքին, մշակութային և տնտեսական քաղաքականությությունների թվում արտաքին քաղաքականությունն ավելի արդյունավետ է եղել: Միջազգային հարաբերությունների շրջանակում քննարկելիս պարզ է դառնում, որ այդ քաղաքականության մեջ ոչ արևմտյան հեռանկարը կապահովի Իրանի ազգային շահերը համաշխարհային կարգի պահպանման գործում: