Իրանի Նախագահ. Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i202596-Իրանի_Նախագահ._Իրանը_տարածաշրջանում_առաջնահերթություն_է_տալիս_առողջապահական_զբոսաշրջությանը
ԻԻՀ նախագահը Ղադիր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ ընդգծել է. «Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 13:25 Asia/Tehran
  • Իրանի Նախագահ. Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը

ԻԻՀ նախագահը Ղադիր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ ընդգծել է. «Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը»։

Այսօր (ուրբաթ), Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Ղադիր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ, ասել է. «Այսօր առողջապահական զբոսաշրջությունն այնպիսին է, որ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրները նախընտրում են բուժման նպատակով մեկնել Իրան, քան եվրոպական հիվանդանոցներ: Որովհետև դա իրենց համար ավելի ձեռնտու է փորձաքննության և ծախսերի առումով, և նրանց մոտ այս համոզմունքն ձևավորվել է»։

Թեհրանի ժամանակակից և լավ սարքավորված Ղադիր հիվանդանոցը՝ 62,000 քառակուսի մետր ենթակառուցվածքով հինգ բլոկում և 13 հարկում, 821 մահճակալի տարողությամբ, միջազգային չափանիշներին և բժշկական չափանիշներին համապատասխան հիվանդանոց է, և համարվում որպես Արևմտյան Ասիայի նշանավոր հիվանդանոցներից մեկը, և այն կարևոր նախագիծ է ամբողջ իսլամական Իրանի հիվանդների բուժման գործընթացը հեշտացնելու համար: