Քանանի. Եռյակ կղզիները հավերժ պատկանում են Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i202796-Քանանի._Եռյակ_կղզիները_հավերժ_պատկանում_են_Իրանին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը մերժել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը իրանական Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների վերաբերյալ և ասել, որ այդ երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2023 08:02 Asia/Tehran
  • Քանանի. Եռյակ կղզիները հավերժ պատկանում են Իրանին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը մերժել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը իրանական Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների վերաբերյալ և ասել, որ այդ երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին։

Երկուշաբթի օրը Մոսկվայում կայացել է ռազմավարական երկխոսության հանդիպում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայությամբ։

Այս հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. Այս հայտարարության մի հատվածում հերթական անգամ հնչել են իրանական երեք կղզիների վերաբերյալ կրկնվող պնդումները։

Iran press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ նման հայտարարություններ անելը հակասում է Իրանի և նրա հարևանների բարեկամական հարաբերություններին։

Քանանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը համարում է տարածաշրջանի երկրների հավաքական պատասխանատվությունը՝ ընդգծելով բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականության շարունակությունը։

Նշենք, որ միջազգային հեղինակավոր փաստաթղթերն ապացուցում են, որ Պարսից ծոցում գտնվող Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիները պատկանում են Իրանին. Օրինակ՝ 1881 թվականի բրիտանական նավատորմի քարտեզում, 1863 թվականի Բրիտանիայի ծովային գործերի նախարարության քարտեզում, ինչպես նաև 1886 թվականին բրիտանական պատերազմի նախարարության կողմից պատրաստված Իրանի քարտեզում այս կղզիները գունավորված են Իրանի տարածքի գույնով, և ցույց են տալիս Իրանի ինքնիշխանությունը այս կղզիների նկատմամբ: