ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Քիմիական զենքի կիրառումը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է
https://parstoday.ir/hy/news/iran-i202848-ՄԱԿ_ում_Իրանի_դեսպան._Քիմիական_զենքի_կիրառումը_միջազգային_օրենքների_ակնհայտ_խախտում_է
Նշելով, որ Իրանը քիմիական զենքի զոհ է, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, նման զենքի կիրառումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2023 06:18 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Քիմիական զենքի կիրառումը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է

Նշելով, որ Իրանը քիմիական զենքի զոհ է, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, նման զենքի կիրառումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

Սիրիայում քիմիական զենքի կիրառման թեմայով ԱԽ նիստում ունեցած ելույթում, Իրվանին հայտարարել է. «Իրանը ևս մեկ անգամ դատապարտում է քիմիական զենքի կիրառումը որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում»։
Նա ընդգծել է, որ նման մահաբեր զենքի կիրառումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է, հանցագործություն մարդկության դեմ և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Իրվանին ասել է. «1987 թվականի հունիսի 28-ին Իրանի Սարդաշտ քաղաքը ենթարկվեց  քիմիական հարձակման, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների տառապանքներին և մահվանը»:
ԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ որոշ արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, պատասխանատու են Իրանի դեմ  պատերազմի ժամանակ Սադամի ռեժիմին աջակցելու համար։