Իրանը զբոսաշրջության ոլորտում 6,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել
Հուլիս 14, 2023 06:32 Asia/Tehran
Իրանը զբոսաշրջության ոլորտում 6,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել:
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության փոխնախարարը հայտարարել է. «Համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդի զեկույցի համաձայն, Իրանը անցյալ տարի 6,2 միլիարդ դոլար է վաստակել տուրիզմից»:
Ալի Ասղար Շալբաֆյանը Թավրիզում կայացած համաժողովում հայտարարել է. «Եկամտի այս չափը կազմում է անցյալ տարվա ոչ նավթային արտահանման արդյունքում ստացված եկամտի ավելի քան մեկ տասներորդը»:
Նա հավելել է, որ անցյալ տարի ոչ նավթային եկամուտները կազմել են 50 մլրդ դոլար։
Պիտակ