Իրանում Հնդկաստանի դեսպան. Չաբահար նավահանգիստը ոսկե հնարավորություն է Հնդկաստանի համար
(last modified Sat, 15 Jul 2023 06:46:16 GMT )
Հուլիս 15, 2023 10:16 Asia/Tehran
  • Իրանում Հնդկաստանի դեսպան. Չաբահար նավահանգիստը ոսկե հնարավորություն է Հնդկաստանի համար

Թեհրանում Հնդկաստանի դեսպանն ասել է. «Չաբահար նավահանգիստը տարածաշրջանի տնտեսական զարգացման շրջադարձային կետն է և ոսկե հնարավորություն Հնդկաստանի համար»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ դեսպան Ռուդրա Գաուրավ Շերեստն ուրբաթ օրը Չաբահար կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այս նավահանգստի դիրքը տարածաշրջանում, ԵԱՏՄ տարածքում և նույնիսկ Եվրոպայում առևտրային փոխանակումների ընդլայնման հարցում եզակի է, հավելելով. «ՇՀԿ անդամները կարող են փորձել առավելագույնս օգտագործել Չաբահար նավահանգստի տրանսպորտային կարողությունները»։

Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է. ««Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը կարող է անվտանգ և արդյունավետ ճանապարհ դառնալ Կենտրոնական Ասիայի ջրեր ելք չունեցող երկրների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հնդկական օվկիանոս»:

Չաբահար նավահանգիստն իր ռազմավարական դիրքի և Կենտրոնական Ասիայի՝ դեպի ծով ելք չունեցող երկրներին՝ Աֆղանստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Տաջիկստանին, Ղրղզստանին և Ղազախստանին բաց ջրերին հասանելիություն ապահովելու շնորհիվ: