Իրանը և Ադրբեջանը քննարկել են երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերը
https://parstoday.ir/hy/news/iran-i203144-Իրանը_և_Ադրբեջանը_քննարկել_են_երկաթուղային_և_ճանապարհային_համատեղ_նախագծերը
Իրանի հյուսիսում գտնվող Աստարա նավահանգստում մեկնարկել է Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի, Ադրբեջանի փոխվարչապետի և սահմանամերձ նահանգների մի խումբ նահանգապետների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2023 14:00 Asia/Tehran
  • Իրանը և Ադրբեջանը քննարկել են երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերը

Իրանի հյուսիսում գտնվող Աստարա նավահանգստում մեկնարկել է Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի, Ադրբեջանի փոխվարչապետի և սահմանամերձ նահանգների մի խումբ նահանգապետների ներկայությամբ։

Այս հանդիպմանը Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի անդամները քննարկել են հետագա համագործակցության ոլորտները, Իրանի հյուսիս-հարավ միջանցքի սահմանային օբյեկտները և համատեղ երկաթուղային ու ճանապարհային նախագծերը՝ հարաբերությունների և փոխանակումների զարգացմանը համահունչ։ 

Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար և երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի իրանցի պաշտոնյա Մեհրդադ Բազրփաշը, Ադրբեջանի փոխվարչապետը և երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆևն այցելել են Աստրաչայի բետոնե կամուրջը և կառուցվող 1400 մետրանոց ճանապարհը, նավահանգստային այս քաղաքի երկաթուղային նավահանգիստը, Իրանում  և Ադրբեջանում գտնվող Աստարայի մաքսային տերմինալը, ինչպես նաև Աստրաչայում դեպի Իրան կառուցվող երկաթյա կամուրջը: