Դանիայում Իրանի դեսպանություն. Սուրբ գրքերն անարգելը մարդու իրավունքների ակնհայտ խախտում է
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն տարածելով՝ տարբեր կրոնների սուրբ գրքերին ուղղված անարգանքն ու այրումը որակել է մարդու իրավունքների բացահայտ խախտում։
Իսլամական սրբությունները, հատկապես Սուրբ Ղուրանըն անարգելը բազմիցս է պատահել եվրոպական որոշ երկրներում. Հունիսի 28-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Սելվան Մոմիկա անունով ծայրահեղականը պատռել է Ղուրանի մի օրինակը և այրել այն այս քաղաքի կենտրոնական մզկիթում։
«Iran Press» գործակալության երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, Դանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն տարածելով, դատապարտել է Սուրբ Ղուրանի պղծումը, և նշել, որ տարբեր կրոնների սուրբ գրքերն անարգելն ու այրելը ոչ միայն կրոնական ատելության վառ օրինակ է, այլև անարգանք այդ կրոնների հետևորդների նկատմամբ և մարդու իրավունքների բացահայտ խախտում։
Այս հայտարարության մեջ, մատնանշելով, որ անարգալից գործողությունները, ինչպիսիք են կրոնական գրքերը անարգելը, կապ չունեն խոսքի ազատության հետ, այլ ավելի շուտ ատելության բացահայտ արտահայտություն են, նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բոլոր կառավարություններին կոչ է անում վստահանան, որ խոսքի ազատության քողի տակ, ծայրահեղականներին առիթ չի տրվում կրոնների հետևորդների զգացմունքները վիրավորելու համար:
Սա առաջին անգամը չէ, որ Շվեդիան խոսքի ազատության քողի տակ, կրկնում է այս անարգալից գործողությունը մուսուլմանների նկատմամբ։ Անցյալ տարի ևս Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց կրկնվեց նորմերը խախտող այս անմարդկային արարքը: