Էսլամի. Իրանի միջուկային արդյունաբերությունը շարժվում է 20,000 մեգավատ էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Վերջերս վավերացված և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից հաստատված որոշման համաձայն, ջանքեր են գործադրվում էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել մինչև 20 հազար մեգավատի:
Մուհամեդ Էսլամին այսօր (չորեքշաբթի) կառավարության կազմի նիստի շրջանակում ասել է.«Իրանի միջուկային ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ մենք կարողացանք ֆոսֆատներից ևս դեղին կարկանդակ արտադրել, որը պետք է ավելացվի ուրանի ռադիոակտիվ աղբյուրներին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է. «Որպեսզի կարողանանք շահագործել փոքրածավալ ռեակտորներ, որոնք օգտագործում են թուլիում և հալած նատրիում կոչվող ռադիոակտիվ նյութեր, արդյունավորված կլինեն վառելիքի վերաբերյալ հետազոտությունները»:
Էսլամին պարզաբանել է. «Անցած տարիներին ծրագրվել և գործադրման էր հանձնվել միայն մեկ էլեկտրակայան, դա Բուշերի էլեկտրակայանն է, որը անընդհատ արտադրում է ժամում 1020 մեգավատ էլեկտրաէներգիա և մինչ այժմ ցանց է ներարկել 59 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։