Իրան. Պաղեստինի հարցը կարող է լուծվել միայն օկուպացիայի ավարտով
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հինգշաբթի օրը Պաղեստինի հարցով Անվտանգության խորհրդի նիստում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ Պաղեստինի հարցը կարող է լուծվել միայն օկուպացիային վերջ դնելու և Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելով»:
Իրավանին հավելել է. «Ցավալի է, որ Անվտանգության խորհուրդն իր լռությամբ անարդյունավետ է դարձրել ՄԱԿ-ի բանաձևերը և միայնակ է թողել Պաղեստինի ժողովրդին այս ռեժիմի հանցագործությունների առջև»։
Նա նշել է, որ պատասխանատվություն չպհանջելն այս ատելի ռեժիմին դարձրեց ավելի հանդուգն և նույնիսկ խրախուսեց շարունակել խախտել ՄԱԿ-ի բանաձևերը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կողմից հաստատված բանաձևերը:
Նա հայտարարեց, որ այս շարունակական ագրեսիան ոչ միայն խախտում է պաղեստինցիների մարդու հիմնական իրավունքները, այլև խոչընդոտում է նրանց հասանելիությունը հիմնական ծառայություններին և խոչընդոտում է նրանց տնտեսական զարգացումը: Իրավանին նշել է, որ Գազայի շարունակական շրջափակումը հավաքական պատժի ձև է և ռազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճրագործության հստակ դրսևորում։