Իրանի նավթի արտահանումը Չինաստան եռապատկվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i203830-Իրանի_նավթի_արտահանումը_Չինաստան_եռապատկվել_է
Kepler ինստիտուտը հայտնել է վերջին երեք տարում Իրանական նավթի Չինաստան արտահանման ծավալների եռապատկման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2023 14:16 Asia/Tehran
  •  Իրանի նավթի արտահանումը Չինաստան եռապատկվել է

Kepler ինստիտուտը հայտնել է վերջին երեք տարում Իրանական նավթի Չինաստան արտահանման ծավալների եռապատկման մասին։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Kepler ինստիտուտն իր հրապարակած զեկույցում հայտարարել է,որ  վերջին երեք տարում  Իրանի նավթի արտահանումը Չինաստան եռապատկվել է և օրական 324,000 բարելից հասել է մոտ մեկ միլիոն բարելի:

«Իրանի նավթի արտահանման աճի միտումը սկսվել է 2021 թվականին 585,000 բարելից և 2022 թվականին 766,000 բարելից և շարունակվել մինչև այս տարի, հասնելով օրական 1 միլիոն բարելի»ասված է Kepler ինստիտուտի զեկույցում։

Ինստիտուտն իր զեկույցում նշել է, -«Թվում է, թե Չինաստանի հետ փոխգործակցելու համակարգի ղեկավարումը, 25-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրումը և Իրանի 13-րդ կառավարության իշխանության գալը, արդյունավետ դեր են ունեցել  Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման և այդ երկիր նավթ արտահանելու գործում»:

«Նավթ 2023» խորագրով իր նոր զեկույցում էներգետիկայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի օրական մեկ միլիոն բարել նավթի արտահանումը Չինաստան և գրել, որ չնայած ֆինանսական խիստ սահմանափակումներին՝ Իրանին հաջողվել է 2022 թվականին իր հում նավթի արդյունահանումը հասցնել օրական մոտ 140,000 բարելի, իսկ  օրական միջինը հասցնել  2,5 մլն բարելի:

Իրանի նավթարդյունաբերությունը վերջին տասնամյակում ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցների: 2012 թվականից ԱՄՆ-ն և նրա որոշ դաշնակիցներ պատժամիջոցներ են սահմանել Իրանի նավթարդյունաբերության դեմ՝ Իրանի միջուկային խաղաղանպատակ  գործունեության պատրվակով:

Թեև այս պատժամիջոցային քաղաքականության մեջ նշվել են նաև այլ դրդապատճառներ, ինչպիսիք են ամերիկյան թերթաքարային նավթի շուկայավարումը կամ Չինաստան նավթի արտահանման դիվերսիֆիկացումը կանխելը, սակայն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իրանի նավթի դեմ էմբարգո սահմանելով նպատակ ունեն  արտահանման դադարեցման և նավթի արդյունահանման կարողությունների կրճատման միջոցով  թուլացնել Իրանի տնտեսությունը: