Ֆեյսալ Մեղդադը ժամանել է Թեհրան
Սիրիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և խորհրդակցելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։
Այսօր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Թեհրան։
Ինչպես հաղորդում է Iran Press լրատվական գործակալությունը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը և նրան ուղեկցող պատվիրակությունն ի պատասխան Իրանի պաշտոնական հրավերին, ժամանել են Թեհրան :
Նրանք Թեհրանում հանդիպելու են Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այս այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների հարաբերությունները, բանակցել տարածաշրջանային և միջազգային ասպարեզում վերջին զարգացումների շուրջ և քննարկել ընթացիկ խնդիրները։