ԻԻՀ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արտաքին առևտրի ծավալն աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i204048-ԻԻՀ_13_րդ_կառավարության_աշխատանքի_ընթացքում_արտաքին_առևտրի_ծավալն_աճել_է
Մաքսային, դրամավարկային և ֆինանսական, տնտեսական պայմանագրերի կնքման, ենթակառուցվածքների զարգացման և քաղաքական մակարդակներում հարաբերություններ հաստատելու ԻԻՀ 13-րդ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է հարևանների հետ առևտրի ավելացմանը, որը նախկինում անտեսված էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 07:05 Asia/Tehran
  • ԻԻՀ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արտաքին առևտրի ծավալն աճել է

Մաքսային, դրամավարկային և ֆինանսական, տնտեսական պայմանագրերի կնքման, ենթակառուցվածքների զարգացման և քաղաքական մակարդակներում հարաբերություններ հաստատելու ԻԻՀ 13-րդ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է հարևանների հետ առևտրի ավելացմանը, որը նախկինում անտեսված էր:

Մյուս կողմից՝ արտաքին առևտրի  և ապրանքների արտահանման աճի արդյունքում, արտահանումը գերազանցել է 53 միլիարդ դոլարը։

ԻՌՆԱ լրատվական գործակալությունը գրել է. «13-րդ կառավարության աշխատանքի հենց սկզբից առևտուրն առաջնահերթություն էր, բայց դրանից ավելի կարևոր տնտեսական հարաբերություններն էին հարևանների հետ, ինչը բազմիցս շեշտադրվել է նախագահի կողմից՝ ներմուծման և արտահանման հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծելու համար»։

Տնտեսական դիվանագիտությունը, հատկապես հարևան երկրների հետ, ներառվել է 13-րդ կառավարության օրակարգում, որպեսզի արտահանումն ավելացնելով և երկրի համար արտարժույթ ներգրավելով՝ հիմնարար քայլ արվի դիմադրողական տնտեսության իրականացման ուղղությամբ։ Այս կերպ կառավարությունը կարողացավ արդյունավետորեն չեզոքացնել պատժամիջոցները։

Հարևանների հետ առևտուրն ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից կարելի է նշել, որ  ծախսերի խնայողությունը, սահմանակից երկրների մշակութային և տնտեսական մերձությունը, որոնք կարող են նպաստել արտահանման և ներմուծման շուկաների կարիքների բավարարմանը։ ԻԻՀ նախագահը կոչ է արել վարել համապատասխան տնտեսական դիվանագիտություն՝ Իրանին սահմանակից 15 երկրների հետ փոխանակումների ծավալը մեծացնելու համար։