Թեհրանում մեկնարկել է Իրան-BRICS համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i204230-Թեհրանում_մեկնարկել_է_Իրան_brics_համաժողովը
«Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովը մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2023 06:34 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է Իրան-BRICS համաժողովը

«Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովը մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» համաժողովը մեկնարկել է այսօր (երեքշաբթի) առավոտյան Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։

BRICS-ի անդամները տնտեսական ոլորտում արագ զարգացող տերություններ են, և խմբի անունը անդամ երկրների անվան առաջին տառերի միացությունն է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, և Հարավաֆրիկյան հանրապետություն:

BRICS-ին միանալու ցանկություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբիան, Արգենտինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Բահրեյնը և Ինդոնեզիան։