Իրանի արտգործնախարարը մեկնել է Հարավային Աֆրիկա
https://parstoday.ir/hy/news/iran-i204296-Իրանի_արտգործնախարարը_մեկնել_է_Հարավային_Աֆրիկա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Աֆրիկա մասնակցելու այս երկրի և Իրանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2023 14:39 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը մեկնել է Հարավային Աֆրիկա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Աֆրիկա մասնակցելու այս երկրի և Իրանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին:

Նա մինչ մեկնելն ասել է,-«Երկուշաբթի օրվանից 12 նախարարությունների  փոխնախարարներից և  մասնավոր հատվածի ներկայացուցիչներից կազմված թիմը գտնվում է Հարավային Աֆրիկայում և քաղաքական գերատեսուչների  հետ համաձայնեցված օրակարգում ներառել է Իրանի նախագահի առաջիկա այցի փաստաթղթերի հետ կապված տարբեր թեմաներ»։

Ամիր Աբդոլլահյանի խոսքով՝ Հարավային Աֆրիկայի նախագահը պարոն Ռայիսիին հրավիրել է  այդ երկիր՝ մասնակցելու օգոստոսի 24-ին կայանալիք BRICS-ի բարեկամ երկրների  գագաթնաժողովին: