Օգոստոս 10, 2023 16:07 Asia/Tehran

«Սարդի տունը»(Խանեյե Անկաբութ) հրթիռային զորավարժությունն անցկացվել է Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգի Բեհշահր շրջկենտրոնի Քիասար հրթիռային գյուղում։

«Իրան Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ՝ չորեքշաբթի օրը, «Սարդի տունը» հրթիռային զորավարժությունն անցկացվել է Քիասար գյուղի բնակիչների և որոշ օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ Իրաքի Հաշդ ալ-Շաաբի ժողովրդական աշխարհազորի  մշակութային գծով տեղակալ Հոջաթ Ալ-Էսլամ վալ-Մոսլեմին Սեյյեդ Հաշեմ Ալ-Հեյդարիի ներկայությամբ: 

«Սարդի տունը» հրթիռային զորավարժության ընթացքում կիրառված հրթիռները եղել են կառավարվող և դիպուկ հարվածներ են  հասցրել ենթադրյալ թշնամու (Սիոնիստական ​​ռեժիմի) թիրախներին։

Հրթիռային այս ծրագիրն 2015 թվականից ի վեր, ամեն տարի անցկացվում է Քիասար հրթիռային գյուղում։

 

Պիտակ