Իրանի խորհրդարանական պատվիրակության այցը Բեյրութ. Հանդիպում՝ պաղեստինյան կուսակցությունների հետ Լիբանանում
https://parstoday.ir/hy/news/iran-i204354-Իրանի_խորհրդարանական_պատվիրակության_այցը_Բեյրութ._Հանդիպում_պաղեստինյան_կուսակցությունների_հետ_Լիբանանում
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 10, 2023 16:59 Asia/Tehran

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։

«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ, հինգշաբթի օրը ժամանել է Բեյրութ։

Լիբանանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նոր շենքում հանդիպել է պաղեստինյան  կուսակցությունների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել օկուպացված տարածքներում տեղի ունեցող զարգացումների մասին: 

Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆաթհալին Իրանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում զեկույց է ներկայացրել Լիբանանում և օկուպացված տարածքներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Մինչ Բեյրութ մեկնելը,Իրանի խորհրդարանական պատվիրակությունը  այցելել էր  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, որտեղ հանդիպել ու բանակցել է Սիրիայի տարբեր քաղաքական պաշտոնյաների հետ։