Իրանի խորհրդարանական պատվիրակության այցը Բեյրութ. Հանդիպում՝ պաղեստինյան կուսակցությունների հետ Լիբանանում
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։
«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ, հինգշաբթի օրը ժամանել է Բեյրութ։
Լիբանանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նոր շենքում հանդիպել է պաղեստինյան կուսակցությունների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել օկուպացված տարածքներում տեղի ունեցող զարգացումների մասին:
Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆաթհալին Իրանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում զեկույց է ներկայացրել Լիբանանում և օկուպացված տարածքներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Մինչ Բեյրութ մեկնելը,Իրանի խորհրդարանական պատվիրակությունը այցելել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, որտեղ հանդիպել ու բանակցել է Սիրիայի տարբեր քաղաքական պաշտոնյաների հետ։