Քննարկվելու են հայ-իրանական մշակութային առնչությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i204428-Քննարկվելու_են_հայ_իրանական_մշակութային_առնչությունները
Երեքշաբթի՝ օգոստոսի 15-ին, Շահրե Քեթաբ (Գրքերի քաղաք) մշակութային կենտրոնի ամենշաբաթյա հանդիպմումը նվիրված է հնագույն ժամանակներից մինչ այսօր հայ-իրանական մշակութային առնչությունների ուսումնասիրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2023 10:32 Asia/Tehran
  • Քննարկվելու են հայ-իրանական մշակութային առնչությունները

Երեքշաբթի՝ օգոստոսի 15-ին, Շահրե Քեթաբ (Գրքերի քաղաք) մշակութային կենտրոնի ամենշաբաթյա հանդիպմումը նվիրված է հնագույն ժամանակներից մինչ այսօր հայ-իրանական մշակութային առնչությունների ուսումնասիրությանը:

Այս հանդիպմանը ներկա են Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանը, Հայաստանում Իրանի մշակույթի նախկին խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային և Ալի Ասղար Մոհամմադխանին։
Իրան-Հայաստան հազարմյակների անցյալ ունեցող հարաբերությունները հիմնված են երկու հարևան երկրների միջև երկարամյա մշակութային, քաղաքական և պատմական հարաբերությունների, ինչպես նաև երկու ժողովուրդների հոգևոր և մտավոր ընդհանրությունների վրա։ Էթնիկական, աշխարհագրական, պատմական և մշակութային ընդհանրությունները շատ լայն են։ Այս երկու հին ժողովուրդների հարևանությունը խոր կապ է ստեղծել նրանց միջև, որն ամուր արմատներ ունի նրանց մշակութային հարաբերություններում:
Հանդիպումը կայանալու է երեքշաբթի, օգոստոսի 15-ին, ժամը 16:00-ին, Թեհրանի Շահրե Քեթաբ մշակութային կենտրոնում, որը գտնվում է հետևյալ հասցեում՝ Թեհրան- Շահիդ Բեհեշթի փողոց, Շահիդ Ահմեդ Ղասիր փողոց (Բուխարեստ), երրորդ նրբանցք։