ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար. Իրանի սահմաններին անվտանգություն է հաստատվել
https://parstoday.ir/hy/news/iran-i204440-ԻՀՊԿ_ի_ցամաքային_զորքերի_հրամանատար._Իրանի_սահմաններին_անվտանգություն_է_հաստատվել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ երկրի սահմաններին անվտանգություն է հաստատվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2023 13:34 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար. Իրանի սահմաններին անվտանգություն է հաստատվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ երկրի սահմաններին անվտանգություն է հաստատվել։

Բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն այսօր (շաբաթ) լրագրողների մեծարմանը նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում ասել է.-«Երկրի հյուսիս-արևմուտքում տարբեր գործողություններ ենք իրականացրել  արևմտյան սահմանների մոտ անվտանգություն հաստատելու  համար և դա բերեց նրան, որ այսօր ահաբեկիչները երկրի սահմաններից նահանջեցին դեպի իրաքյան շրջանի խորքերը»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար հավելել է. -«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս գործողությունները տասը տարվա անցյալ ունեն, և անվտանգություն հաստատելու համար մենք ժողովրդին ներգրավեցինք այս  գործում, և այժմ կարողացանք անվտանգությունը դարձնել ժողովրդական»: