Իրանի արտաքին գործերի նախարարության ծրագիրը՝ իրանական ապրանքների արտահանումը զարգացնելու համար
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալն ընդգծել է, որ Արտաքին գործերի նախարարության ծրագիրը իրանական ապրանքների արտահանման զարգացումն է։
Մեհդի Սաֆարին այսօր (շաբաթ) Քերմանում կայացած արտահանման զարգացման աշխատանքային խմբի նիստում ասել է, որ Արտաքին գործերի նախարարության նպատակն է երկրի համար արտարժույթի ստեղծումը՝ առևտրի զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման, տեխնիկինժեներական ու գիտելիքահենք ծառայությունների արտահանման, տարանցումների և օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:
«Արտահանման և ներմուծման հարցում մենք ձգտում ենք ոչ միայն կայունացնել և զարգացնել Իրանի ավանդական շուկաները, այլև նոր շուկաներ գտնել իրանական ապրանքների համար»- ասել է Սաֆարին:
Սաֆարին նաև հստակեցրել է, որ Աստարա նավահանգստից մինչև Չաբահար Հյուսիս-Հարավ միջանցքի քննարկման ժամանակ կնքվել է դրա տեխնիկական պայմանագիրը, կառուցվում է դրա ենթակառուցվածքը՝ Ռուսաստանի հետ հաղորդակցության ճանապարհը դյուրացնելու համար: