Իրանն ավելի քան 514 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ԵԱՏՄ երկրներ
ԻԻՀ մաքսային ծառայության պաշտոնական տվյալ;ներով՝ ընթացիկ տարում Իրանն ավելի քան 514 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ԵԱՏՄ երկրներ:
Ըստ այս վիճակագրության՝ իրանական ընթացիկ՝ 1402 թվականի առաջին չորս ամիսներին Իրանը Հայաստան է արտահանելկ 133 104 993 դոլար արժողությամբ 442 000 տոննա ապրանք:
Բելառուս արտահանման ծավալը կազմել է 6,5 հազար տոննա ապրանք՝ 5 միլիոն 373 հազար 233 դոլար արժեքով։
Իրանից Ռուսաստան է արտահանվել 302 միլիոն 79 հազար 16 դոլար արժողությամբ 678 հազար տոննա ապրանք, իսկ Ղրղզստան՝ 17 միլիոն 673 հազար 834 դոլար արժողությամբ16000 տոննա ապրանք։
ԵԱՏՄ հինգ երկրներ Իրանի ընդհանուր արտահանումն այս տարվա չորս ամսում կազմել է 1 մլն 301 հազար տոննա՝ 514 մլն 953 հազար 734 դոլար արժողությամբ։
Նույն երկրներից Իրանի ընդհանուր ներմուծումն այս տարի կազմել է 3,4 մլն տոննա՝ 2 մլրդ 125 մլն 301 հազար 83 դոլար արժեքով։