Նոր մանրամասներ՝ Ստամբուլում  Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության մասին 
https://parstoday.ir/hy/news/iran-i204460-Նոր_մանրամասներ_Ստամբուլում_Մոսադի_հակաիրանական_լրտեսական_գործողության_մասին
Բացահայտվել են Ստամբուլում  Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության նոր մանրամասներ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 06:30 Asia/Tehran
  • Նոր մանրամասներ՝ Ստամբուլում  Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության մասին 

Բացահայտվել են Ստամբուլում  Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության նոր մանրամասներ: 

Թուրքական «Սթար» լրատվական կայքը, հղում անելով երկրի հետախուզական գործակալությանը, հայտարարել է Ստամբուլում Մոսադի անդամների նկատմամբ հետաքննության ավարտի մասին:
Կայքը գրել է, որ Սելջուկ Քյուչուքքայան կազմակերպության գլխավոր գործակալն է, ով աշխատել է որպես Մոսադի մասնավոր հետախույզ: Նա ձերբակալվել է Ստամբուլում Թուրքիայի հետախուզական կազմակերպության գործողության ժամանակ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կայքը հայտնում է, որ այս լրտեսական ցանցի գլխավոր գործակալը՝ «երրորդ աչքի փորձագետ» ծածկանունով Թաններ Սեզգին լրտեսել է մի ընկերության և գործարար կապեր ունեցող 23 անձանց:
 «Սթար» լրատվական կայքը գրում է, որ Մոսադի 17 լրտեսներին մեղադրանք է առաջադրվել: Նրանցից վեցը մեղադրվել են «քաղաքական և ռազմական լրտեսության» մեջ և Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ Քուչուքքայան 2018-2020 թվականներին Վիեննայում  և Հռոմում Խոսե Սատիա, Թոմաս Ալֆոնսո և Ռաուլ ծածկանուններով համագործակցել է Մոսադի և Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչների հետ, ովքեր գտնվել են փախուիստի մեջ:  
Ըստ կայքի՝ Քուչուքքայան լրտեսության դիմաց գումարի տեսքով կամ թվային արժույթով Մոսադից ստացել է 90 հազար եվրո։