Նոր մանրամասներ՝ Ստամբուլում Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության մասին
Բացահայտվել են Ստամբուլում Մոսադի հակաիրանական լրտեսական գործողության նոր մանրամասներ:
Թուրքական «Սթար» լրատվական կայքը, հղում անելով երկրի հետախուզական գործակալությանը, հայտարարել է Ստամբուլում Մոսադի անդամների նկատմամբ հետաքննության ավարտի մասին:
Կայքը գրել է, որ Սելջուկ Քյուչուքքայան կազմակերպության գլխավոր գործակալն է, ով աշխատել է որպես Մոսադի մասնավոր հետախույզ: Նա ձերբակալվել է Ստամբուլում Թուրքիայի հետախուզական կազմակերպության գործողության ժամանակ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կայքը հայտնում է, որ այս լրտեսական ցանցի գլխավոր գործակալը՝ «երրորդ աչքի փորձագետ» ծածկանունով Թաններ Սեզգին լրտեսել է մի ընկերության և գործարար կապեր ունեցող 23 անձանց:
«Սթար» լրատվական կայքը գրում է, որ Մոսադի 17 լրտեսներին մեղադրանք է առաջադրվել: Նրանցից վեցը մեղադրվել են «քաղաքական և ռազմական լրտեսության» մեջ և Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ Քուչուքքայան 2018-2020 թվականներին Վիեննայում և Հռոմում Խոսե Սատիա, Թոմաս Ալֆոնսո և Ռաուլ ծածկանուններով համագործակցել է Մոսադի և Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչների հետ, ովքեր գտնվել են փախուիստի մեջ:
Ըստ կայքի՝ Քուչուքքայան լրտեսության դիմաց գումարի տեսքով կամ թվային արժույթով Մոսադից ստացել է 90 հազար եվրո։