Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների այցն Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i204494-Հայաստանի_զբոսաշրջության_ոլորտի_ակտիվիստների_այցն_Իրան
Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության օտարերկրյա զբոսաշրջության շուկայավարման և զարգացման բաժնի գլխավոր տնօրենը հայտնել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների Իրան կատարած այցի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 15:14 Asia/Tehran
  • Հայաստանի  զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների այցն Իրան

Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության օտարերկրյա զբոսաշրջության շուկայավարման և զարգացման բաժնի գլխավոր տնօրենը հայտնել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների Իրան կատարած այցի մասին։

Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության  օտարերկրյա զբոսաշրջության շուկայավարման և զարգացման բաժնի գլխավոր տնօրեն Լեյլա Աժդարին հայտնել է իրանական տարվա սկզբից ի վեր  Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստներին հյուրընկալելու և 10 ճանաչողական շրջագայություններ անցկացնելու մասին:

«Ճանաչողական շրջագայությունների անցկացման նպատակն է թիրախային երկրներին ծանոթացնել երկրի զբոսաշրջային գրավչություններին»,ասել է նա: 

Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Աժդարին հավելել է.-«Իրանաֆոբիային դիմակայելու  և  երկրի իրական  ու ցանկալի պատկերը ներկայացնելու նպատակով՝ Ճանաչողական շրջագայությունները որպես օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և կարևոր քայլ, մշտապես եղել են զբոսաշրջության շուկայավարման և զարգացման գրասենյակի ծրագրերի օրակարագում»:

Օտարերկրյա զբոսաշրջության շուկայավարման և զարգացման բաժնի գլխավոր տնօրենը, անդրադառնալով Իրանի զբոսաշրջության  առաջնահերթ թիրախային երկրների  շարքում, Հայաստանի ներկայությանը, ասել է,-«Մի քանի ամիս առաջ հանդիպումներ են տեղի ունեցել հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերության հետ՝ երկու երկրների միջև ուղիղ չվերթ հաստատելու նպատակով»։

«Հաշվի առնելով այս թռիչքների մեկնարկը և դրա դերը երկու երկրների զբոսաշրջության և հարաբերությունների զարգացման գործում՝ զբոսաշրջության նախարարության կողմից  Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների համար կազմակերպվեց  ճանաչողական շրջագայություն, և նրանք այցելեցին Իրան»,ասել է Աժդարին։

Նա նաև նշել է,-«Այս խումբը այցելել է  Թեհրան նահանգի տարբեր շրջաններ և ծանոթացել պատմամշակութային կոթողներին, սպորտային և առևրային տեսարժան վայրերին և սննդի զբոսաշրջության ներուժին»։