Իրանի իսլամական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է մոտ 4900 թեկնածու
Կիրակի օրն ավարտվել է Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների նախնական գրանցումը: Գրանցվել է 48847 քաղաքացի:
Նախպընտրական շտաբի ծխոսնակ Մոհսեն Էսլամին նշել է. «Դիմողների փաստաթղթերն ուղարկվելու են ՔԿԱԳ, դատախազություն, ԱԳՆ, զբաղվածության հարցերի կազմակերպություն, Գիտության նախարարություն և ոստիկանություն»:
Նա հավելել է. «Արտեկրկրում բնակվող ԻԻՀ քաղաքացիներն իրենց թեկնածությունը ներկայացրել են դեսպանատների, հյուպատոսությունների և քաղաքական գրասենյակների միջոցով»:
Էսլամին հավելել է. «Գրանցված թեկնածուներից 14%-ը կանայք են, 86%-ը տղամարդիկ: Նախորդ շրջանի համեմատ կին թեկնածխուների թիվն աճել է 2 տտոկոսով»։
Իրանի Իսլամական խորհրդարանի առաջիկա ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 1-ին։