Իրանի տեխնոլոգիական և առևտրային պատվիրակությունը գործուղվելու է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i204530-Իրանի_տեխնոլոգիական_և_առևտրային_պատվիրակությունը_գործուղվելու_է_Հայաստան
Իրանի Նախագահության գիտության և տեխնոլոգիաների բաժնի միջազգային փոխգործակցության կենտրոնի աջակցությամբ սեպտեմբերի 13-ից 16-ը Հայաստան է գործուղվելու Իրանի տեխնոլոգիական և առևտրային մի պատվիրակություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2023 14:00 Asia/Tehran
  • Իրանի   տեխնոլոգիական և առևտրային պատվիրակությունը գործուղվելու է  Հայաստան

Իրանի Նախագահության գիտության և տեխնոլոգիաների բաժնի միջազգային փոխգործակցության կենտրոնի աջակցությամբ սեպտեմբերի 13-ից 16-ը Հայաստան է գործուղվելու Իրանի տեխնոլոգիական և առևտրային մի պատվիրակություն։

Իրանի նախագահության գիտական բաժնի  հայտարարության համաձայն՝ գիտելիքահենք ընկերությունների համար համատեղ հանդիպումների անցկացումը փոխգործակցության կենտրոնի չորս ծրագրերից մեկն է՝ գիտելիքահենք ընկերությունների միջազգային շուկայի զարգացմանն օգնելու համար, և մինչ այժմ այս  կենտրոնի կողմից ավելի քան 900 գործուղման ծրագիր է կազմակերպվել  ընկերությունների համար:

Այս այցի ընթացքում, «Արմենիա Էքսպո» ցուցահանդես այցելելուց հետո, իրանցի գործարար ակտիվիստները հանդիպումներ կունենան Հայաստանի գործարարների և գործատուների միության անդամների հետ,նաև համատեղ հանդիպում կանցկացնեն արհմիությունների և տեխնոլոգիական ու նորարարական ասոցիացիաների, ինչպես նաև վենչուրային կապիտալի ընկերությունների հետ  և  կայցելեն Հայաստանի  տեխնոլոգիական  և ազատ առևտրի գոտիներ»: