Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը դատապարտել է Շահչերաղի ահաբեկչությունը
Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը:
Կիրակի երեկոյան (օգոստոսի 13-ին) Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոն Շիրազում, թաքֆիրական գործակալը հրազենով մտել է Հազրաթ Ահմեդ բին Մուսայի սրբավայր դամբարան՝ և մուտքից սկսել կրակել ուխտավորների ու սպասավորների վրա։
Ահաբեկչական այս միջադեպի հետևանքով երկու մարդ նահատակվել է, ութը վիրավորվել։
Այս ահաբեկչության հեղինակը ձերբակալվել է անվտանգության և ոստիկանության ուժերի կողմից:
Այդ կապակցությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը:
Շահչերաղի սրբավայրը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ևս ահաբեկչական հարձակման է ենթարկվել ԻԼԻՊ-ի կողմից, որի հետևանքով 13 մարդ նահատակվել է և ավելի քան 20 հոգի վիրավորվել։