Տեղի է ունեցել Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նահատակների հուղարկավորության արարողությունը
Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված երկու նահատակների վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը այսօր տեղի է ունեցել Ֆարս նահանգում՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ: Հուղարկավորությունը մեկնարկել է «Շոհադա» հրապարակից և շարունակվել է մինչև Հազրաթ Ահմադ Բեն Մուսա Ալ-Քազեմի սրբավայրը:
Այս միջադեպի հետևանքով զոհված նահատակների ընտանիքները և մեծ թվով մարդիկ մասնակցել են այս շքեղ արարողությանը,և իրենց ձեռքին պահելով նահատակների լուսանկարները, կարգախոսներ են վանկարկել ահաբեկիչների դեմ և կերտել հավերժական սխրանք:
Արարողությունը կայացել է նահանգապետի, նահանգում Վելայաթ Ֆաղիհի ներկայացուցչի,դատական իշխանության պատասխանատուների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի ու ոստիկանության հրամանատարների և Ֆարս նահանգի ու Շիրազ քաղաքի այլ պաշտոնյաների ու ղեկավարների ներկայությամբ։